Ծիրանավոր եկեղեցի


Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Աղոթասրահը երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին և կողքի նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում՝ պայտաձև, աբսիդը և նրա կողմերում՝ քառակուսի ավանդատները։

  1. Հաստոցով 1 ժամում հղկեցին 24 դետալ։ Քանի՞ դետալ հղկեցին կես ժամում։ 12 դետալ
  2. Գոհարը 70-ը բաժանեց 2-ի ու արդյունքին գումարեց 12, իսկ Սևանը
    գործողությունները կատարեց հակառակ կարգով՝ 70-ին գումարեց 12 ու
    արդյունքը բաժանեց 2-ի։ Ո ՞ւմ մոտ ավելի մեծ թիվ ստացվեց և որքանո՞վ։ Գոհարինը 6֊ով
  3. Մտապահած թիվը 20-ով մեծ է իր կեսից։ Գտե՛ք մտապահած թիվը։ 40
  4. Ալբերտն ու Վաչագանը 50 անգամ շախմատ խաղացին։ Ալբերտի հաշվին
    գրանցվեց 2-ով ավելի շատ հաղթանակ, քան Վաչագանի։ Խաղերից 14-ն
    ավարտվեց ոչ-ոքի։ Պարզե՛ք Ալբերտի հաղթանակների քանակը։ 19
  5. Երկու խանութում կա ընդհանուր 27 կգ մանդարին, ընդ որում ՝
    երկրորդ խանութում առաջին խանութի քանակության կեսից
    3 կգ-ով ավելի կա։ Պարզե՛ք, թե քանի կիլոգրամ մանդարին կա
    յուրաքանչյուր խանութում։ 12, 15
  6. Փոքր խաչապուրին մեծ խաչապուրու գնի կեսից 20 դրամ էժան է, ընդ որում ՝
    միասին արժեն 370 դրամ։ Գտե՛ք մեծ խաչապուրու գինը։ 110,260
  7. Լուսեն, Սարինեն ու Սուրենը ընկուզենու տակից 58 ընկույզ հավաքեցին։
    Սարինեն Սուրենից 4-ով շատ ընկույզ հավաքեց, իսկ Լուսեն հավաքեց Սուրենի
    հավաքածի կեսից 4-ով ավելի։ Քանի՞ ընկույզ հավաքեց Սուրենը։ 20
  8. Այն ժամանակ, երբ հայրը 32 տարեկան էր, որդին 7 տարեկան էր։ Հիմա հայրը
    2 անգամ մեծ է որդուց։ Քանի՞ տարեկան է հիմա որդին։ սխալ է
  9. Ստեփանյաններն ունեն 5 երեխա, որոնցից յուրաքանչյուրը հա
    ջորդից 3 տարով մեծ է։ Գտե՛ք երեխաների տարիքները, եթե հայտ
    նի է, որ ավագ երեխան կրտսերից4 անգամ մեծ է։ 4, 7, 10, 13, 16
  10. Ընտրե՛ք, թե որ խնդրի պայմանին որ գծապատկերն է համապատասխանում.
    ա) զամբյուղներից մեկում 100 նարինջ ավելի կա, քան մյուսում: 2
    բ) երեք զամբյուղում կա 100 նարինջ: 4
    գ) զամբյուղներից մեկում 3 անգամ քիչ միրգ կա, քան մյուսում: 1
    դ) երկու զամբյուղում կա հավասար քանակությամբ միրգ: 3
    ե) պահեստներից մեկում կա մյուս զամբյուղի մրգերի կեսից 100 կգ-ով շատ
    միրգ։ 5

Цветик — семицветик. Часть 3

Женя обиделась и решила больше не играть с мальчиками. Она пошла на другой двор – играть с девочками. А у девочек разные игрушки: куклы, прыгалки, мячик, велосипед, а у одной девочки была большая красивая говорящая кукла. И Жене захотелось таких игрушек. Она взяла цветик- семицветик, оторвала оранжевый лепесток, бросила его и сказала: „Хочу, чтобы все игрушки, какие есть на свете, были мои!”

И вот в тот же миг со всех сторон появились игрушки. Прибежали куклы, потом покатились мячики, шарики, велосипеды, машины, прыгалки. По воздуху летели миллионы игрушечных самолетов и вертолётов. Сначала Женя обрадовалась, но потом игрушек стало очень много.– Довольно, довольно! – закричала Женя. – Мне совсем не надо так много игрушек. Я пошутила, я боюсь… Но игрушек становилось всё больше и больше. Уже весь город был завален игрушками до самых крыш. Тогда Женя оторвала фиолетовый лепесток, бросила его и приказала игрушкам поскорее вернуться в магазины. И тотчас все игрушки исчезли.

1.Ответьте на вопросы.

1. Каким было следующее желание Жени? Она захотела все игрушки на свете. 2. Что она пожелала и что из этого вышло? Она пожелала все игрушки на свете, и весь город был завален игрушками. 3. Сколько лепестков осталось? Всего один. 4. Как вы думаете, правильно ли поступила Женя? Нет, она поступила неправильно. 5. А что бы пожелали вы?

2.Составьте словосочетания.

Какой? Какая? Какие?

Красный мячик; старая кукла; разноцветные шарики

Новый велосипед; чистая машина; разные игрушки

красивый лепесток; длинная прыгалка; белые самолёты

3.Вставьте подходящие по смыслу слова.

1. Женя обиделась и решила больше не играть с мальчиками. 2. Жене захотелось таких игрушек. 3. Она взяла цветик-семицветик и оторвала оранжевый лепесток. 4. В тот же миг все игрушки: прибежали куклы, потом покатились мячики, шарики, а по воздуху летели игрушечные самолёты и вертолёты.

4.Найдите в тексте слова, которые отвечают на вопросы кто? что?. Составьте с ними предложение.
Женя взяла мяч.
Велосипед покатился вниз.

Домашнее задание «Цветик-семицветик. Часть 3» читать, рассказывать

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

09acc9f08f3151b145e364b93a151626

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում:  Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:  Իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով ապրում ենք` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը նույնպես են: 

«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն, էլ չասենք, որ ծեսն ունի իր նախածեսը՝ ԹԹվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Ստացվում է, որ ծեսից ծես ծնվեց, կապվեցին միմյանց, հարստացնելով գաղափարը: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է, օրը տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով՝ մեծով-պստիկով, որպես միասնականության, մեկ սեղանի շուրջ նստելու, սիրելի ուտելիքի վայելքի ընթացք:
Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով(տես այս հղումով), որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային  ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր(բնակության վայրը անընդհատ փոխող) ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը:
Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները  հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական է: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից:
«Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդապատում.
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զ՛սա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը

Հարիսա, հայկական ազգային կերակուր։

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

17. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը: Ուրբաթ

18. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը: 3200 դր

19. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ: 7

20. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:

Подпись отсутствует

17

21.  23-ից մինչև 30 ամբողջ թվերը գրելիս  ո՞ր թվանշանն է ամենաշատն օգտագործվում: 2

22. Մարթայի, Անուկայի, Էմիլիի տարիքների գումարը այժմ  12 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո: 21

23. Միքայելը փոքր է Դանիելից, Անին փոքր է Միքայելից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։ Դանիելը

Завистливая сова

Однажды на крышу царского дворца села сова. В саду сова увидела соловья. Все, кто проходил мимо дерева, низко кланялись соловью.

Вскоре появился сам царь. Он нес золотой поднос с лучшей едой. Сова увидела, что царь положил поднос на землю, а соловей слетел с дерева и начал есть.

Сова спросила соловья:

-Скажи мне, — чем ты заслужил такой почет?

-Царь любит меня за мое пение, — ответил соловей. – Он приказал выполнять все мои желания и каждый день приходит кормить меня с золотого подноса.

Когда наступила ночь, сова подумала: «Мой голос не хуже соловьиного. Когда царь усышит , как я пою, он прогонит соловья и прикажет выпонять все мои желания. И мне не придется ночью охотится за мышами, если царь будет приносить мне пищу на золотом подносе!»

И сова начала изо всех си ухать. Она кричала так громко, кто спал во дворце, сразу же проснулся.

-Кто это смеет так кричать в моем дворце? – рассердился царь. – Найти виновного и привести сюда!

Все начали выполнять приказ. Найти сову было легко, потому что она все время ухала.

-Ощипать ее заживо! – приказал царь.

Слуги ощипали сову и выбросили из дворца.

Завистливая сова еле-еле добралась до леса. Она часто рассказыала свою печальную историю попугаям и всегда ругала соловья:

-Это он во всем виноват, злодей!

-Чем же он виноват? – спрашивали попугаи.

-А как же! Если бы я не встретила у дворца соловья, я бы не запела. А если бы не запела, меня бы не ощипали! Вот и выходит, что в моей беде виноват соловей!

Вопросы

1.Как царь относился к соловью?
Он его любил.
2.Почему сову прогнали?
Сова кричала так громко, кто спал во дворце, сразу же проснулся.
3.Почему сова ругала соловья?
Она говорила, что если бы он не запел, её бы не ощипали.
4.Права ли сова?
Нет, она не права.
5.Напишите свое мнение о сове.
Она очень завистливая и глупая.

1.Вставьте нужные предлоги.

Всё лето листья подставляли солнцу свои ладошки. Они пропитались солнцем. К осени листочки стали золотыми (в, за, к). Капля воды стукнула по листку (с, по). Лист упал. Синица села на дерево (на, до, над). Ветер закружил листву. Зашумел золотой дождь. Как красиво осенью в лесу (по, из, в)!

2. Прочитайте. Разделите текст на предложения. Спишите. В конце предложений поставьте нужные знаки препинания.

Из родников вода течёт в ручьи. Из ручьёв она бежит в реки. Большие реки текут в моря. Куда девается вода из моря? Почему она не бежит через край? Вода из моря поднимается туманом. Из тумана рождаются тучи. Из туч вода падаёт на землю.

3. Продолжите:

Одежда: шуба, свитер, штаны, футболка, майка.

Пища: суп, макароны, морковь, картофель, пюре.

Напитки: чай, кофе, молоко, компот, вода, кефир

Посуда: тарелки, чашки, вилка, ложка, стакан, нож

Учебные вещи: книга, линейка, карандаш, бумага, рюкзак

4. Составьте 3 вопросительных и 3 побудительных предложения.
Как тебя зовут?
Как приготовить пельмени?
Почему ты опоздал?

Приготовь мне завтрак!
Принеси мне чай!
Подожди меня у двери!

Домашнее задание: «Завистливая сова» читать, рассказывать

Մխիթար Սեբաստացի. Մխիթարյան Միաբանություն

Լուսնակրում՝ Մխիթար Սեբաստացին է: Լուսանկարը՝ համացանցից

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում, Օսմանյան կայսրություն: Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։
Մխիթար (աշխարհիկ անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ): Ձեռնադրվել է կուսակրոն քահանա(իրավունք չուներ ամուսնանալու, ընտանիք կազմելու)։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում սկսել է վանքի կառուցմանը։


1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա հետազոտական աշխատանքները է արել, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ անուններով։
Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:
Ընդամենը երկու տարի հետո Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր Վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:
Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Միաբանություն բառի նշանակությունը`
միաբան լինելը, մի գաղափարի շուրջ հավաքվել
համերաշխություն, համաձայնություն
միասնություն
կրոնավորների համայնական կյանք մի վանքում
միաբանների վանք
մի վանքում ապրող միաբանների ամբողջությունը
Հոմանիշներ
(կրոն․) եղբայրություն, ուխտ, (կրոնավորների համայնք)
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների կարգախոսն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։
Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական գրքեր և հոդվածներ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է թափառումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս: Այն ենթարկվում էր Վենետիկին: Միաբանությունը երկու ճյուղ ուներ՝ կրոնական և հայագիտական: Այստեղ հրատարակվել են շատ կարևոր պատմական նշանակություն ունեցող գրքեր ու հոդվածներ:

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ  չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Առաջադրանքներ

Բառային աշխատանք

Բացատրի՛ր տրված բառերը և արտահայտությունները։ 

ողջ օրով֊ամբող օրը

կառավարության սանձը հանձնել-գահը տալ

պաշարել-գրավել

վեհ-հպարտ

շտեմարան- Պահեստ

այդ միջոցին- այդ պահին

շեմքը անցավ-դռան մուտք

հրահան-հրաման

զննել-նայել

աբեթ-այրած կտավից, բամբակաթելից կամ այլ նյութից պատրաստված դյուրավառ նյութ

գայիսոն-Արքայական գավազա

կրտսեր-փոքր

Ըստ կազմության ինչպիսի՞ն են տեքստում ընդգծված բառերը։ Դո՛ւրս գրի՛ր դրանք և ենթարկի՛ր բառակազմական վերլուծության։

Հրաշագեղ֊

  • Հրաշա (հրաշք) + գեղ (գեղագիտություն, գեղեցկություն)
  • Բառը կազմված է «հրաշա»-ից, որը նշանակում է բացառիկ, անհավատալի, և «գեղ»-ից՝ գեղեցիկ: «Հրաշագեղ» նշանակում է չափազանց գեղեցիկ, աներևակայելի գեղեցիկ, հրաշալի գեղեցկությամբ:

Արդարամիտ

  • Արդար (արդարություն) + միտ (հոգի, միտք)
  • «Արդար» նշանակում է ճիշտ, արդարացի, իսկ «միտ»-ը կապված է միտքի, մտածելու հետ: Այս բառը նշանակում է մարդ, ով մտածում է արդար կերպով, հավասարակշիռ և արդարացի:

Մեծածավալ

  • Մեծ + ծավալ
  • «Մեծ» նշանակում է մեծ, մեծածավալն ուրվագծում է ինչ-որ բան, որը շատ մեծ է ծավալով՝ նշանակություն ունի, երբ ինչ-որ բան ունի մեծ չափեր, տարածք կամ իրողություն:

Ծայրեծայր

  • Ծայր + էդ + ծայր
  • «Ծայր» նշանակում է եզր կամ սահման: «Ծայրեծայր» բառը նշանակությամբ վերաբերում է ինչ-որ բանի ամբողջ տարածությանը կամ չափերին, ամեն մի ծայրը ընդգրկելով ամբողջությունը: Սովորաբար օգտագործվում է՝ ընդգծելու տարածության ամբողջական ծավալը՝ նման օրինակներով «ծայրեծայր ձյան ծածկույթ»։

Կայծքար

  • Կայծ + քար
  • «Կայծ» նշանակում է փոքր բոց կամ շող, իսկ «քար»՝ այն թուփը կամ նյութը, որից կարող է արձակվել կայծ: «Կայծքար»-ը այն քարն է, որը օգտագործվում է կայծ առաջացնելու համար, այն տիպիկ նախապատրաստական նյութ է կրակի առաջացման համար:

Հրահան

  • Հրա + հան
  • «Հրա»՝ կապված է կրակի կամ հրի հետ, «հան»՝ նշան կամ հասկացություն՝ ինչը կարող է նշանակել բերի, հանել: «Հրահան»-ը վերաբերում է հրի աղբյուրին կամ այն, ինչ կարող է հրով կրել կամ ստեղծել:

Տեքստից դո՛ւրս գրի՛ր մի քանի ածանցավոր բառ և առանձնացրո՛ւ արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ 

հրաշագեղ-հրաշ(ք)+ա+գեղ (գեղեցիկ)

Տեքստային աշխատանք

Տեքստից դո՛ւրս գրիր թագավորին բնութագրող հատվածները։
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել

Բնութագրի՛ր թագավորի կրտսեր որդուն։
Կրտսեր որդունին իմասոն էր։

Թագավորն ո՞ւմ հանձնեց գահը։ Տեքստից դո՛ւրս գրիր նշված հատվածը։

-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

Քո կարծիքով ի՞նչն է ամենապիտանի բանը աշխարհում, գրավոր ձևակերպի՛ր մտքերդ։
Իմ կածիքով ամենապիտանի բանը աշխարհում դա ջուրն է։