Category Archives: Ելք ստուգատես

Ելք ստուգատես

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես Էդգար Հովսեփյանն եմ: Ծնվել եմ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին՝  Երևանում: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում: Իմ վերջին կարդացած գիրքը «Кот Да Винчи» գիրքն է: Ես շա՜տ եմ սիրում պլաստիլինից կերպարներ պատրաստել, նաև սիրում եմ լողալ, մարզվել, բակում  խաղալ ընկերներիս հետ: Երբ մեծանամ ուզում եմ դառնալ քանդակագործ: Ես ազատ ժամանակ պլաստիլինից հերոսներ եմ պատրաստում , լինում է նաև, որ կիսատ դասերս եմ ավարտում, մայրիկիս հետ պիցցա եմ պատրաստում,  համակարգչային խաղեր եմ խաղում: Սիրում եմ ճամփորդել, սիրում եմ հայտնաբերել  նոր ինֆորմացիա, որը ես չգիտեի: Ես սիրում եմ գրքերը կարդալ ռուսերեն լեզվով :

Ես ունեմ շա՜տ ընկերներ: Ընկերներիս հետ խաղում եմ համակարգչային ուսուցողական խաղեր: Ես շատ եմ սիրում սովորել  իմ դպրոցում:

Continue reading