Полугодовой отчет по русскому языку

Работа над полугодовым отчетом по русскому языку.

Вопросы:

  1. Расскажите о себе. Как вас зовут? Сколько вам лет? Чем вы любите заниматься? Меня зовут Эдгар. Мне 9 лет. Я люблю лепить из глины и рисовать.
  2. Какие темы (тексты) по русскому языку вы прошли в этом полугодии? /ссылки/
  3. Что нового вы узнали? Я узнал новые слова.
  4. Какие темы вам понравились? Совенок Филя, аист и соловей и осенние краски.
  5. Над какими проектами вы работали? Над всеми.
  6. Над какими проектами вы бы хотели работать в следующем полугодии? Какие темы вас интересуют? Про животных.

Հաշվետվություն

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ <մայրենի լեզու> բաժնի հղումը։ 

https://edgarhovsepyan.edublogs.org/category/uncategorized/

Գրի՛ր, թե առաջին ոււսումնական շրջանի ընթացքում քանի՞ նյութ ես հրապարակել  բլոգիդ <մայրենի լեզու> բաժնում։ 20

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրատել  հոկտեմբեր- նոյեմբեր ամիսների ընթացքում ։ Կցի՛ր հղումը։ https://edgarhovsepyan.edublogs.org/2023/10/08/%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6-%d6%85%d6%80/

Քանի՞ բառային աշխատանք ես հրապարակել բլոգումդ։ Կցի՛ր աշխատանքիդ էջերի հղումները։ https://edgarhovsepyan.edublogs.org/2023/09/13/%d5%a2%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84/

Ի՞նչ ստեղծագործական աշխատանք ես կատարել ամսվա ընթացքում։ Նշի՛ր վերնագրերը և կցի՛ր հղումները։ Իմ երազած դպրոցը https://edgarhovsepyan.edublogs.org/2023/11/15/%d5%ab%d5%b4-%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%a1%d5%ae-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a8/

Ներկայացրո՛ւ այս ընթացքում ընթերցածդ գրքի վերնագրերը և հեղինակի անունը։ Նշի՛ր, թե քանի էջ ես ընթերցել։

Մասնակցե՞լ ես մայրենի լեզվի ֆլեշմոբերին ։ Այո, բոլորին։

Ամսվա ընթացքում կատարած աշխատանքներից ո՞րն ես ամենաշատը հավանել։ Գրի՛ր այդ աշխատանքի տեսակը և կցի՛ր հղումը։ Ստեղծագործական աշխատանքները

Գնահատի՛ր աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։

Ավելի լավ կարող էի աշխատել

Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։

Դասերի ընթացքում ցրված եմ, քանի որ անկարգապահ ընկերներիս աղմուկը խանգարում է կենտրոնանալ։

Գնահատի՛ր մայրենի լեզվի դասերի արդյունավետությունը։

Արդյունավետ է, եթե ուշադիր եմ լսում։

Խնդրի՛ր ծնողներիցդ մեկին, որ գնահատի մայրենի լեզվի դաընթացի արդյունավետությունը։ Դասերը արդյունավետ են, սակայն տանը ծուլանում է դաս անել։ Կուզեի ավելի ինքնուրույն կարողանա անել դասը։Նաև գրքերի ընթերցումը պարտադրել։ Շնորհակալ եմ։

Ի՞նչ առաջարկ ունես։ Խնդրում եմ ամեն օր պահանջել և ստուգել տնային աշխատանքները։

Իսահակյանական բառարան

ԱՐՋՆ ՈՒ ՕՁԸ

Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ։
“Մեկս քնի, Մեկս հսկի,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք”։
Այսպես ասին, երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տվեցին,
Օձը՝ արջին, արջը՝ օձին։
Անցավ այս կերպ մի ժամանակ։
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան, ելան ու քուն մտան
Կարգով, հերթով։
Սակայն օձի սողկը բեկ-բեկ
Դուր չէր գալիս արջին երբեք։
Ու մի օր էլ արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը՝ ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի։
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում։
“Ես ծուռումուռ գնացողին,
Ընկեր լինի, թե կաթնախպեր,
Չէ՜, չեմ սիրում, ես չե՜մ ուզում”։
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթն օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին։
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սուրող օձին՝
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
“Ա՛յ, ընկերն էսպես շիտակ
Պիտի լինի.
Դե՛հ, շիփ-շիտակ գնա՛ հիմի”։ 

Սողկ-սողալ
Բեկ-բեկ—մեկ-մեկ
Թիկն տալ-հենվել
Ոլոր-մոլոր—գալալվել, սողալ
Գաղտագողի-գաղտնի, գողեգող
Կաթնաղպեր-մի հորից, մի մորից, կաթնեղպայր
Անկենթան-սատկած
Մրթմրթալ-փնթփնթալ
Շիտակ, շիպշիտակ-ուղիղ
Հիմի-հիմա, այժմ

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Հարայ-հրոց—աղմուկ աղաղակով
Ափ առնել-կուտակվել, հավաքվել
Առաջավոր-նշանավոր
Հարայ-հրոց—աղմուկ աղաղակով
Ափ առնել-կուտակվել, հավաքվել
Առաջավոր-նշանավոր
Ախպեր-եղբայր
Պատգամ-հարցում
Կամք-ցանկություն
Խորհուրդ-խրատ
Քսակ-փողի տոպրակ
Շինել-պատրաստել
Խանութ պան-խանութի վաճառող
Տաքդեղ-կծու ծիխակ, բիբար
Ավան-գյուղաքաղակ
Մի կշերք-մեկ կիլոգրամ
Ծախել-վաճառել
Խիճ-փոքր քարեր, խոշոր ավազ

Երկլեզու մաթեմատիկա

  1. В двух стопках 120 тетрадей. Из одной стопки взяли 28 тетрадей, а из второй – в 3 раза больше. Сколько тетрадей осталось в двух стопках?
    Երկու խրձում կա 120 տետր: Մեկ խրձից վերցրեցին 28 տետր, իսկ երկրորդից՝ 3 անգամ ավել: Քանի՞ տետր մնաց երկու խրձերում:
    Լուծում
    28 x 3 = 84
    120 – 28 – 84 = 8
    Պատ՝ մնաց 8 տետր:
  2. В корзине 25 кг моркови, а в ящике в три раза больше. За зиму израсходовали 82 кг моркови. Сколько килограммов моркови осталось?
    Զամբյուղում կա 25 կգ գազար, իսկ արկղում՝ 3 անգամ ավել: Ձմռանն օգտագործեցին 82 կգ գազար: Քանի՞ կիլոգրամ գազար մնաց:
    Լուծում
    25 x 3 = 75
    25+75-82=18 կգ
    Պատ՝ 18 կգ :
  3. С одной грядки собрали 25 баклажанов. Это на 6 баклажанов больше, чем с другой грядки. Из половины всех собранных баклажанов сделали икру, остальные положили в холодильник. Сколько баклажанов положили в холодильник?
    Մեկ մարգից հավաքեցին 25 սմբուկ: Դա 6 սմբուկ ավելին է, քան մյուս մարգինը: Ամբողջ հավաքված սմբուկի կեսից պատրաստեցին խավիար, իսկ մյուս կեսը դրեցին սառնարան: Որքա՞ն սմբուկ դրեցին սառնարան:
    25-6=19
    25+19=44
    44:2=11
    Պատասխան՝ 11
  4. Числа 100 и 90 разделили на одно и то же число, в результате в первом случае получили остаток 4, а во втором 18. На какое число делили?
    100 և 90 թվերը բաժանեցին միևնույն թվի վրա,արդյունքում առաջինի դեպքում ստացան 4 մնացորդ, իսկ երկրորդի դեպքում 18: Ո՞ր թվի վրա բաժանեցին :
    Պատասխան՝ 12
  5. На столе 6 ящичков. В первом 60 камешков, во втором 30, в третьем 20, в четвёртом 15. Сколько камешков в пятом и шестом ящичках?
    Սեղանի վրա կա 6 արկղ։ Առաջինում կա 60 քար, երկրորդում 30, երրորդում 20, չորրորդում 15։ Քանի՞ քար կա հինգերորդ և վեցերորդ արկղերում։
    Պատասխան՝ 12 և 10
  6. В ряду 8 стульев. Маша села на пятое место слева, а Даша – на пятое место справа. Может быть они сели на один и тот же стул?
    Շարքում կա 8 աթոռ. Մաշան նստեց ձախ կողմից հինգերորդ տեղը, իսկ Դաշան՝ աջ կողմից հինգերորդ տեղը։ Հնարավո՞ր է, որ նրանք նստելեն նույն աթոռին։
    Պատասխան՝ ոչ
  7. 9 февраля был вторник. Какой день недели будет 25 февраля?
    Փետրվարի 9֊ը երեքշաբթի է։ Շաբաթվա ո՞ր օրը կլինի փետրվարի 25:
    Պատասխան՝ հինգշաբթի

Հայրենագիտություն․ առարկայական հաշվետվություն

Հաշվետվություն

Դիր քո բլոգի Անգլերեն բաժնի հղումը: https://edgarhovsepyan.edublogs.org/category/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/

Մասնակցել էս արդյո՞ք My friend նախագծին, դիր հղումը:https://edgarhovsepyan.edublogs.org/2023/09/23/my-friend/

Մասնակցել էս արդյո՞ք My family նախագծին, դիր հղումը:

Մասնակցել էս արդյո՞ք My school նախագծին, դիր հղումը: https://edgarhovsepyan.edublogs.org/wp-admin/customize.php?url=https%3A%2F%2Fedgarhovsepyan.edublogs.org%2F2023%2F10%2F08%2F%25d5%25a1%25d5%25b7%25d5%25b8%25d6%2582%25d5%25b6-%25d6%2585%25d6%2580%2F

Մասնակցել էս արդյո՞ք My house նախագծին, դիր հղումը: https://edgarhovsepyan.edublogs.org/2023/02/07/my-house/

Մասնակցել էս արդյո՞ք New year նախագծին, դիր հղումը:

Քո բլոգի անգլերենի բաժնում քա՞նի գրառում էս արել 1-ին ուսումնական շրջանի ընթացքում:Գրիր գրառումների թիվը: 6

Մասնակցել ես արդյո՞ք Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերին: Այո

Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց և Մովսես Խորենացի

Հայոց պատմության մեջ, հայերի համար այս երեք մարդիկ  գլխավոր դերն ունեն: Գրիգոր Լուսավորիչի օրոք հայերը քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը:

Գրիգոր Լուսավորիչը եղել է քրիստոնեությունը տարածողներից, ու քանի որ հրաժարվում է զոհեր մատուցել հեթանոս աստվածներին,նրան Տրդատ թագավորը հրամայում է պահել Խոր Վիրապի փոսի մեջ, որտեղ նա ապրում է 13 տարի: Հետո Տրդատ թագավորը հիվանդանում է, և նրա քույրը երազում տեսնում է,որ միայն Գրիգորը կարող է բուժել Տրդատին, ու նրան հանում են փոսից, նա բուժում է Տրդատին,և Տրդատը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն և քանդում բոլոր հեթանոսական տաճարները ու տեղը կառուցում եկեղեցիներ:

Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Նա գիտեր բազմաթիվ լեզուներ՝ հունարեն,ասորերեն, վրացերեն,պարսկերեն: Նա որոշեց ստեղծել հակակակն գիր, որպեսզի հայերը չձուլվեն այլ ազգերի հետ, պահպանեն և ուեննան իրենց լեզուն: Նա ուսումնասիրում է տարբեր գրեր և ստեղծում հայոց այբուբենը, որն ուներ 36 տառ, հետո ստեղծվեց և, օ, ֆ-ն: առաջինը հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը: Մատենադարանը Մեսրոպ Մաշտոցի անունով է կոչվում, այնտեղ են գտնվում Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանները:

Մովսես խորենացին ծնվել է 5-8d դարի սկզբին, Խորնի գյուղում, այստեղից էլ նրա անվանումը ՝ Խորենացի: Նա շրջել է գյուղից գյուղ, մասնակցել տարբեր տոների,ծեերի, հարձուփորձ արել գյուղցիներից և գրի առել տարբեր պատմություններ: նա գրել է “Հայոց Պատմություն” գիրքը, որտեղից էլ մենք իմացել ենք մեր նախնիների, ծագման և բնօրրանի մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր:

Ամանորյա խնդիրներ

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։

Լուծում՝

  1. 30 x 2 x 2 = 120
  2. 120 30 = 90


Պատ՝ 90

  1. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 1 կգ 700 գրամ

  2. Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 3, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը: 2023

  3. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ 300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։ 2 կգ 450 գ
  4. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։12 կոնֆետ 5 ավել
  5. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 3600 դրամ
  6. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 3-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2023: 2023
  7. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։44 ,56:
  8. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։18
  9. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Որքա՞ն ժամանակում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։ 1 ժ 20 րոպե
  10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

Բակոմ ընկերներով որոշեցինք պատրաստել ձնագնդի: Ես մեկ ժամում պատրաստեցի 100 ձնագնդի, Դավիթը 20 ձնագնդի պակաս պատրաստեց, իսկ Սոնան Դավիթից 5-ով ավել, միասին քանի ձնագնդի պատրաստեցինք

Մաթեմատիկա 4.12.2023

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։ Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։ https://edgarhovsepyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող (GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր և նոյեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։ Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։ Առաջինը, բայց մայրիկիս օգնությամբ նաև երկրորդը
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։ Մայրիկիս:
  • Լրացրու բացթողումներդ
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել նոյեմբեր ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը: 7
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները: Ոչ բոլորը, բայց մի քանիսը կատարել եմ:

Առնետներ

Առնետները այն բացառիկ կենդանիներից են, որոնցից մարդիկ ոչ միայն վախենում են այլև սարսափելի զզվում։ Առնետները ամեն տարի մեծ վնաս են հասցնում՝ փչացնելով սննդի պաշարները, կծելով մարդկանց, մետաղալարերը: Առնետները շատ դիմացկուն կենդանիներ են և կարող են հարմարվել ամենավատ պայմաններին։ Առնետը կարող է ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուղտը, առանց վնասվածքի ընկնել 5-րդ հարկից, կիլոմետրերով լողալ ջրում: Սերնդե — սերունդ առնետները որոշակի իմունիտետ են ձեռք բերում և կեղտաջրերը, հիվանդույթունները նրանց չեն վնասում։ Առնետներն ունեն շատ սուր ատամներ, դրանք աճում են ողջ կյանքի ընթացքում:

Չնայած նրան, որ գրեթե բոլորը զզվում են առնետներից, բայց նրանցից նաև օգուտ է լինում։ Չի կարելի չգնահատել լաբորատորային առնետների դերը որոշ հետազոտություններում: Նրանց շնորհիվ բազմաթիվ հայտնագործություններ են արվել: Առնետները իրենց դերն ունեն նաև տիեզերագնացության մեջ․ 1961 թ.-ին Ֆրանսիայից տիեզերք է ուղարկվել առաջին առնետը: Որքան էլ զարմանալի է, կան երկրներ, որտեղ մարդիկ առնետներին օգտագործում են նաև սննդի մեջ։ Այդպիսի երկրներ են Աֆրիկան, Ճապոնիան, հարավ-արևելյան Ասիայի մի քանի երկրներ:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ օգտակար նպատակներով կարող է առնետն օգտագործվել։
  • Որտե՞ղ են սովորաբար առնետներն ապրում։
  • Ի՞նչ վնասներ են առնետները հասցնում մարդկանց։
  • Գրեք դեղինով նշված բառերի հականիշները։

զզվել-սիրել

ամենավատ-ամենալավ

երկար-կարճ

օգուտ-վնաս

բազմաթիվ-քիչ,սակավ

առաջին-վերջին