Monthly Archives: May 2024

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

https://edgarhovsepyan.edublogs.org/

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

2022 թվականինից։

https://edgarhovsepyan.edublogs.org/2022/09/12/%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bd-%d6%84%d6%80%d5%ab%d5%bd%d5%bf%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d6%80%d5%bd%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf/

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Անգլերեն
Անհատական
ուսումնական պլան
Բնագիտություն
Գիտական փորձեր
Ելք ստուգատես
Ես և շրջակա աշխարհը
Ընթերցում
Հայրենագիտություն 4-րդ դասարան
Հաշվետվություններ
Ճամփորդություններ
Մաթեմատիկա
Մայրենի
Ուսումնական արձակուրդ
Ռուսերեն
Ստուգատես

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ: Հայրենագիտություն, որովհետև դժվարանում էմ։

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։ Ռուսերեն

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Բլոգային հետազոտական աշխատանք

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

<Իմ նախասիրությունները>, <Իմ հոբբին> կամ <Ես․․․ եմ>

<Ընթերցանությունն իմ կյանքում> կամ <Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել>, <Իմ գրադարանը>

< Իմ բնակավայրը>, <Իմ դպրոցը>, կամ <Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

Տեքստային աշխատանք

Ստուգատեսային նախագծից ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

Հայրենագիտության հաշվետվություն

Սիրելի սովորողներ՝  Հայրենագիտության հաշվետվություն վերնագրով  տեղադրումեք նյութ և  սկսում պատասխանել հետևյալ  հարցերին՝

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝

https://edgarhovsepyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5% b8%d6%82%d5%b6-4-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝ 9

Հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել՝ Հայ հեթանոս Աստվածներ

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ՝ Իմ հայրենագիտական ամառը

Դժվարություններ ունեացա՞ր առարկան ուսումնասիրելիս, ինչու՞ Ոչ, դժվարություն չունեցա։

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն առարկայից՝ Հին Աստվածների մասին։

Որ՞ նախագծով ես ճամփորդել՝ Էրեբունի թանգարան

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝ Ավելի շատ կցանկանայի ճամփորդել։

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝  7/10

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ
Շատ նոր գիտելիքներ ստացա հայրենիքիս մասին և ավելի շատ սիրեցի այն։

Կապիկն ու Ոզնին

Լինում է, չի լինում մի ոզնի։ Նա ապրում էր մի փոքր անտառում և նա ընկեր չուներ։ Նա շատ էր սիրում որդեր ուտել, բայց այդ անտառում որդերը շատ քիչ էին։ Նա ստիպված ուտում էր խնձորներ։ Մի անգամ ուժեղ փոթորիկ բարձրացավ, նա վախեցավ և մտավ մի փոքր փայտից տնակ։ Ոզնին մնաց այնտեղ մի քանի ժամ, իսկ երբ դուրս եկավ տնակից՝ տեսավ, որ նա արդեն ջունգլիում է։ Նա շատ վախեցավ, և տեսավ, որ մի օձ ուզում է խայթել կապիկին։ Ոզնին փրկեց կապիկին և սպանեց օձին։ Կապիկը շատ շնորհակալ էր ոզնուն, և ուզեց նրա ընկերը դառնալ։ Ոզնին շատ ուրախ էր և համաձայնվեց նրա ընկերը լինել։ Ոզնին պատմեց, թե ինչպես է այդտեղ հայտնվել։ Ոզնին շատ քաղցած էր և ասաց, որ նա շատ է սիրում որդեր ուտել, բայց իր անտառում շատ քիչ որդ կար։ Կապիկը նրան պատասխանեց, որ այստեղ որդերը շատ են։ Եվ նրանք դարձան ամենալավ ընկերները։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի:
    Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են
  3. Ի՞նչ է ֆաունան: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս: Ոչխար; կով; հավ ։

Կապիկներ

Բաժանվում են երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ՝ 4 ընտանիք։ Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքերը լայն են, դուրս ուղղված։ Նեղքթերին բնորոշ է ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքերը, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված։

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չե՞ս գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացի՛ր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -հեգնեց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել:
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ ասելով.
-Բարի ճանապարհ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Այո այդպես է, եթե մի բանը սիրով ես անում, շատ հեշտ է ստացվում։

3 Նշի՛ր ճիշտ պատասխանը։

Հայրն ինչո՞ւ խեցգետնին հեռացրեց իրենց մոտից։

Նա թաքուն վարժություններ էր անում գետի քարերի մոտ։

Նա չէր քայլում այնպես, ինչպես իր ընտանիքի անդամները։

Նա հոյակապ քայլքով առաջ էր գնում։

4 Խեցգետինն ինչո՞ւ արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը։

Նա ճանապարհ էր ընկել դեպի մեծ աշխարհ։

Նա չափազանց շատ էր սիրում իր հարազատներին։

Նրա քայլվածքը տարբերվում էր մյուս խեցգետինների քայլածքից։

5 Ի՞նչ խորհուրդ տվեց ծեր խեցգետինը խեցգետնուկին։

Շարունակել ճանապարհը

Քայլել այնպես, ինչպես բոլոր խեցգետինները

Քայլել առաջ, ինչպես ինքը որոշել է

Տեքստի <Հեգնեց նրանցից մեկը> արտահայտությունը տրվածներից որո՞վ կփոխարինեիր։

Հասկացրեց նրանցից մեկը

Ծաղրեց նրանցից մեկը

Հորդորեց նրանցից մեկը

Ո՞ր շարքի բոլոր բառերն են առաջացել ածականից։

Բարձրանալ, ճամփորդել, շողալ

Երկարել, սպիտակել, ուրախանալ

Փոքրանալ, թերթել, անձրևել

8 Տեքստից դո՛ւրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառեր, որոնք կատարվում են ներկա պահին։
հասա, ապրում եմ

9 Տեքստում ո՞րն է <ճանապարհ> բառի հոմանիշը։ Ճամփա

10 Յուրաքանչյուր գոյականի դիմաց հատկանիշ ցույց տվո մեկ բառ գրի՛ր։

Երիտասարդ խեցգետին

մեծ գետ

սովորական քայլք

Զարմացած հայացք

11 Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված երեք գոյական։
ոտքեր , եղբայրներ , գորտեր, տիկիններ

12 Գրի՛ր տեքստում հանդիպող հետևյալ բառերի հականիշները։

Երիտասարդ- ծեր

Խիստ- մեղմ

Հպարտ-խոնարհ

Լուռ- աղմկոտ

13 Տեքստից դո՛ւրս գրիր հրամայական և բացականչական հնչերանգ արտահայտող մեկական նախադասություն։
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացի՛ր:

-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:

14 Ավարտի՛ր նախադասությունը։

Երիտասարդ խեցգետինը լուռ մնաց, որովհետև չգիտեր ինչ պատասխաներ։

15 Շարունակի՛ր պատմությունը։ Մտածի՛ր ու գրիր, թե հետո ի՞նչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրի՛ր և հրապարակի՛ր։

Երիտասարդ խեցգետնի վերադարձը

Ծեր խեցգետնի խորհուրդներից հետո երիտասարդ խեցգետինը դեռ երկար ժամանակ մտորումների մեջ էր։ Նա չգիտեր ինչ անել։ Շատ էր ուզում առաջ գնալ և տեսնել իր աշխարհից դուրս աշխարհ։ բայց նաև կարոտում էր իր ընտանիքին, ընկերներին ու իր տունը։ Մի քանի ամիս պտտվելով տարբեր վայրերով, ու հանդիպելով շատերի խիստ և տարօրինակ հայացքներին, նա շատ տխուր էր ու միայնակ։ Անընդհատ հիշում էր ծեր խեցգետնի խորհուրդները։
Նա ասում էր․
-Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Եվ մի պայծառ օր երիտասարդ խեցգետինը վերջնական որոշեց վերադառնալ իր տուն և ապրել իր նման խեցգետինների կյանքով ։

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար, գայլը նրան չէր ուտի։

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր, նրան կասեին բամբասկոտ Հուռի։

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր, նա չէր կարողանա խոսել ու խնդրել պառավից իր լեզուն։

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին,աշխարհը կլիներ մանուկների տուն։

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին, աշխարհը գժանոց կդառնար։

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին, դպրոցում լեզուների առարկաները չէինք անցնի։

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, ջրում կհալվեին։

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։
Եթե աշխարհում գիշեր չլիներ․․․

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Պաղպաղակ, թանկագին քարեր, հեռախոս։

Բնագիտության հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտության բաժին

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Նախագիծ

https://edgarhovsepyan.edublogs.org/2024/05/12/%d5%b0%d5%b8%d5%b2%d5%a8-%d5%a5%d5%be-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a6%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Գոշ լիճ

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Աֆրիկա

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Հողի հետ աշխատանք եմ կատարել, ծաղիկներ եմ ջրել և այլն ։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
Բահը, կացին, դույլ, ցնցուղ, փոցխ և այլն ։ Օրինակ բահով հող ենք փորում կամ փխրեցնում ։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։ Պետք է հագնել ձեռնոցներ։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ Այո, տանը ես մշտապես ծաղիկներ եմ տնկում ու մշակում։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Մոտավորապես 3-4 հատ

20.05.2024 Չափումներ․ գործնական կարողությունների ամփոփում

  1. Չափում ենք երեք առարկայի չափումները, հաշվում նրա պարագիծն ու մակերեսը։
    Չափեցի ուղղանկյան երկարությունը և լայնությունը։ Ստացա 15 սմ և 20 սմ-։ Հաշվեցի պարագիծը՝ 70 սմ և մակերեսը՝ 300 սմ քառ։
  2. Word ծրագրում ստեղծում ենք աղյուսակ, որում իրար տակ բաժանումն ենք կատարում՝ 792 : 3։
  3. Ծրագրում տեղադրում ենք Geogebra ծրագրով նկարած պատկերներ՝ ուղիղ, ճառագայթ, հատված, քառակուսի, ուղղանկյուն, շրջան: