Ելք ստուգատես

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես Էդգար Հովսեփյանն եմ: Ծնվել եմ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին՝  Երևանում: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում: Իմ վերջին կարդացած գիրքը «Кот Да Винчи» գիրքն է: Ես շա՜տ եմ սիրում պլաստիլինից կերպարներ պատրաստել, նաև սիրում եմ լողալ, մարզվել, բակում  խաղալ ընկերներիս հետ: Երբ մեծանամ ուզում եմ դառնալ քանդակագործ: Ես ազատ ժամանակ պլաստիլինից հերոսներ եմ պատրաստում , լինում է նաև, որ կիսատ դասերս եմ ավարտում, մայրիկիս հետ պիցցա եմ պատրաստում,  համակարգչային խաղեր եմ խաղում: Սիրում եմ ճամփորդել, սիրում եմ հայտնաբերել  նոր ինֆորմացիա, որը ես չգիտեի: Ես սիրում եմ գրքերը կարդալ ռուսերեն լեզվով :

Ես ունեմ շա՜տ ընկերներ: Ընկերներիս հետ խաղում եմ համակարգչային ուսուցողական խաղեր: Ես շատ եմ սիրում սովորել  իմ դպրոցում:

Continue reading “Ելք ստուգատես”

Մայրենի 12.05.23

  1. Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա շոգ օրեր են: Հողը ճաքել է առանց անձրևի: Բարակել է առվակի ջուրը արևի հուր շնչից: Թոշնած    ծաղիկները ծարավից փակել են նուրբ աչիկները: Իսկ հորթերը տոթից խրտնել ու փախչում են դեպի ձորը: Ու՞ր է կորել գիժ քամին , ինչո՞ւ չի բերում անձրևաբեր ամպեր, որ հողը նորից կենդանան, ծաղիկն իր աչքը բանա, առվակն ու առուն ժիր կարկաչեն, հորթերն անուշ արոտ անեն, հորթարածն էլ փչի շվին:

Continue reading “Մայրենի 12.05.23”

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

– Կարելի՞ է։

– Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Continue reading “Ճանապարհորդ Ջեկոն”

Ուրիշի Շունը

Մի անգամ, ամառային մի պայծառ օր, երբ սովորականի նման խաղում էի ընկերներիս հետ բակում, հանկարծ ինչ-որ ձայն նկատեցի ծառի տակ: Արդեն մթնում էր: Զով քամի էր փչում: Ընկերներս շտապեցին տուն, քանի որ արդեն շատ ուշ էր: Ես նորից լսեցի այդ տարօրինակ ձայնը: Որոշեցի մոտենալ ու տեսնել, թե ինչ կա այդ ծառի տակ: Ես շատ զարմացա, երբ տեսա, որ այնտեղ փոքրիկ շուն էր թաքնված ու թաթը չեր կարողանում շարժել: Որոշեցի տանել մեր տուն և օգնություն ցույց տալ նրան, չնայած կարծում էի, որ մայրիկս թույլ չի տա ինձ շուն տանել տուն: Այնուամենայնիվ շնիկին տարա մեր տուն: Կապեցի թաթը կտորով, ջուր տվեցի, կերակրեցի և նա քնեց: Երբ արթնացավ սկսեց թաց լեզվով դեմքս լպստել, երևի շնորհակալություն էր հայտնում ինձ: Ես որոշել էի շնիկին միշտ պահել մեր տանը, բայց հաջորդ օրը բակում խաղալուց հայտնվեց նրա տերը՝ ով շատ էր տխրել որ կորցրել էր նրան: Ես հանձնեցի արդեն սիրելի ու հարազատ դարձած շնիկին իր տիրոջը, բայց հույս ունեի, որ մի օր ես էլ կունենամ իմ շնիկին: