Իմ հայրենագիտական ամառը


 Ողջույն: Ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպես է անցել այս տարվա իմ ամառը: Այն իսկապես հայրենագիտական ամառ էր, քանի որ ես իմ արձակուրդներն անցկացրել եմ իմ հայրենիքում՝Հայաստանում:Եղել եմ մի շարք մարզերում և քաղաքներում՝ Ծաղկաձորում, Սևանում,Բջնիում և Ջերմուկում: Ամենից շատը տպավորվել է Ջերմուկ այցս, քանի որ ճանապարհին տեսել եմ Մագելանի քարանձավը, որը իրենից ներկայացնում էր հսկայական ժայռաբեկոր,որտեղ ապրում էին չղջիկներ ու քարանձավի ներսում տարվա մեջ միշտ նույն ջերմաստիճանն է լինում՝ 8-9 աստիճան: Հետո Ջերմուկում տեսա ջրվեժը,նկարներում կտեսնեք:Նաև փորձեցինք բնական Ջերմուկի ջուրը որը տարբեր ջերմաստիճանների էր, ասում են այդ բուժիչ հատկություն ունի:

  Նաև տպավորվել է Ծաղկաձորի հանգիստս, քանի որ մեզ հետ հանգստանում էր այցելուներից մեկի շնիկը՝ Մառկոն: Ես նրան շատ սիրեցի,բայց ափսոս,որ շատ շուտ բաժանվեցինք: Մեր հանգստյան հյուրանոցի կողքով անցնում էր Ծաղկաձորի գետը:

Ես շատ գոհ եմ իմ ամառային արձակուրդից,և անհմբեր կսպասեմ իմ հաջորդ արձակուրդին,որը վստահ եմ ավելի հետաքրքիր կլինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *